ՀԻՄԱ


ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԻ ԲԼԹՈՑԸ ԹՈՒՆԱՎՈՐ Ա, ՄԻ՛ ԿԵՐԵՔ


Էն, որ մեր լրագրողների/խմբագիրների մի մեծ մասը էշություն բլթացնողների դուրս տվածը տարածելու ոչ անշահախնդիր սիրահար են, վաղուց էր հայտնի եւ թվում էր՝ անակնկալի տեղ չէր թողնում։ Բայց էն, ինչ կատարվեց Թոխմախի Մհերի բլթացրածի հետ, ահավոր տհաճ անակնկալ էր իմ համար, եւ տհաճությունը ոչ էնքան լրագրողների հետ էր կապված, որոնցից մեծ բան չէի էլ սպասում, որքան նրանց հետ, դրանց մեջ՝ իմ ընկերներից շատերը, ովքեր սովածի պես հարձակվեցին էդ բլթոցի վրա եւ դրա վրա կառուցեցին մի ամբողջ հիվանդ կոնցեպցիա, իբր թե էդ բլթոցը՝ լծի տակ լինելու ցանկալիության մասին, հայաստանցիների հավաքական կարծիքն ա։ Շշմելուն էն ա, որ նման բան պնդողների մեծ մասը իրանց համարում են անկախականներ։ Մի կողմից իրանց համարում են անկախականներ, մյուս կողմից, հասկանալով կամ առանց հասկանալու, փաստացի պնդում են թե Հայաստանը չի կարող անկախ լինել, որովհետեւ ո՞նց կարող ա անկախ լինել մի երկիր, որի բնակչության հավաքական ցանկությունը իբր թե լծի տակ ապրելն ա։

Իսկ մյուս շշմելու հանգամանքը էն ա, որ գողական Թոխմախի Մհերի եւ իրանց ինտելեկտուալ համարող հայ «անկախականների» ձեւակերպումները զարմանալիորեն համընկան։ Չէ՞ որ «ստրուկ» հայ ժողովրդի մասին անկախականներից շատերը մինչեւ էդ էլ պարբերաբար պնդում էին, եւ գողական պատգամավորը երկնքից ընկած մանանայի պես բլթաց ու հաստատեց էդ պնդումը։ Հետո էդ բլթոցը կայծակնային արագությամբ եւ մեծագույն էնտուզիազմով տարածվեց ֆեյսբուքում եւ այլուր՝ հիմք ստեղծելով էն պնդումի համար, թե իբր ԵՏՄ-ին կողմ քվեարկողները հենց Թոխմախի Մհերի պես են մտածում, թե հայաստանցիների մեծ մասը հենց Թոխմախի Մհերի պես մտածելու պատճառով ա որ չի բողոքում մեր ԵՏՄ մտնելու դեմ, թե իբր մեր ԵՏՄ մտնելու պատճառը հենց էդ ա։

Սա հատված էր։ Ամբողջ տեքստը կարող եք կարդալ բլոգումս՝ ԹՈԽՄԱԽԻ ԲԼԹՈՑԸ ԹՈՒՆԱՎՈՐ Ա, ՄԻ՛ ԿԵՐԵՔ