ՀԻՄԱ


ՆՎԻՐՎՈՒՄ Ա ԸՆՏԱՆԻՔԱՏԵՐ ՊԱՇՏՈՆԱՏԵՐ ԻՄ ՆԱԽԿԻՆ ԸՆԿԵՐՈՋԸ

մի՛ քաշի սփռոցը
շուռ մի՛ տուր խնդրեմ
նոր տարվա սեղանը
սեղանը մեղավոր չի
որ կյանքդ անցավ
իզուր  

եւ սուտ մի՛ խոսի
ամբողջը սուտ ա
ինչ որ ասում ես
դու դա գիտես
ինձանից լավ  

ավելի լավ ա խմի օղիդ ու
բարձրաձայն լա՛ց էղի
միակ անսուտ բանը
որ դու դեռ կարող ես
անել