Գրքեր


ԱՏՐՃԱՆԱԿԸ ԿՐԱԿԵՑ



2014, ակտուալ արվեստ: Ձեւավորումը՝ Մկրտիչ Մաթեւոսյանի: Օգտագործված են հին Երեւանի լուսանկարներ:

Գիրքը կարող եք գնել Նոյան տապան գրախանութից, Արթբրիջ,  Իլիկ,  The Club սրճարաններից։

Կա նաեւ Գլենդեյլի Ապրիլ գրատանը՝ հեղինակի մակագրությամբ։

ձեռքս ատրճանակ կար
կրակեցի
չգիտեմ ում կպավ

բայց կպել էր հաստատ որովհետեւ հանկարծ
ամեն ինչ փոխվեց

հանկարծ բոլորը ու ամեն ինչ –
մարդիկ, շները, ծառերը եւ անշունչ առարկաները նույնիսկ –

թեքվել ու նայում էին ինձ

բոլորը միասին ինձ էին նայում

իսկ ես քարացել էի կանգնած տեղումս

եւ չգիտեի ինչ եմ անելու հաջորդ վայրկյանին