ՀԻՄԱ


ԹԵ ՈՆՑ ԾՆՎԵՑ «ՀԵՅ ՈՍՏԻԿԱՆԸ»


Ամեն ինչ սկսվեց ամերիկյան Սիեթլ քաղաքում, իմ առաջին այցելության ժամանակ՝ 2012 թվականի մայիսին։ Գնացել էինք նավահանգիստը նայելու։ Ես ծով ու նավեր շատ եմ սիրում, իսկ էդտեղ կային անհամար նավեր՝ բոլոր չափերի ու տեսակների։




Բայց «Ոստիկան ոստիկան»-ը գուցե թե չծնվեր, եթե հանկարծ դիմացս դուրս չգար էս հայտարարություն-կոչը՝



Պաստառի վրա գրված ա՝ «Պաշտպանեք մեր նավահանգիստները, զեկուցեք բոլոր անօրինական գործողությունների մասին։ Պարգեւատրում՝ 250 հազար դոլար»։ 

Էդ ցուցանակը մեջս շատ էր տպավորվել։ Հետո տուն վերադարձա՝ Երեւան, եւ ամիսներ հետո, արդեն ձմռանը, նկարները դասավորելիս, նորից հիշեցի դրանց մասին՝ նավերի եւ հայտարարության։ Նաեւ կետաձկների մասին հիշեցի, որոնց պետք ա գնայինք նայելու (Սիեթլում տենց հատուկ նավային էքսկուրսիաներ կան՝ "կետադիտում") , բայց եղանակը վատացել էր ու չէինք գնացել։ Հիշեցի ու ասեցի գրեմ։ Եւ ծնվեց «Ոստիկան ոստիկանը».

էս ինչ սիրուն նավահանգիստ ա
էս ինչ պայծառ արեւ ա
էս ինչ սիրուն նավեր են
բա ինչի՞ էս նավերից ոչ մեկը իմը չի
ոստիկան ոստիկան
չկրակես իմ վրա
էս նավերից մեկը վերցնեմ գնամ սպիտակ կետերի հետ խաղալու
մի վախեցի ոչ ոք չի իմանա
նավը կբերեմ նորից կդնեմ նույն տեղը
եթե ուզում ես դու էլ արի

Հետո էս բանաստեղծությունը թարգմանեցի անգլերենի։ Էս տարվա նյույորքյան այցելությանս ընթացքում երեք անգամ առիթ ունեցա բանաստեղծություններս կարդալու ամերիկացիների համար։ Ու տեսա որ իմ "Հեյ ոստիկանը" շատ սիրեցին։





Ամենաշատը մեկ դա սիրեցին, մեկ էլ "Շուն շունը"։ Բայց "Շուն շունի" մասին՝ մեկ ուրիշ անգամ։ 

Իսկ 2018 թվին ամերիկյան հայտնի Chicago Review հանդեսը Հեյ ոստիկանը դրեց իր կայքում՝ որպես ապրիլի poetry feature.

Poetry Staff’s April Feature http://chicagoreview.org/commentary/#april18