Լուսանկարը՝ Գերման Ավագյանի։

2004 թիվն ա, Սամվել Մկրտչյանի "Արտասահմանյան գրականության" նոր համարն ա լույս տեսել, հեղինակներով ու թարգմանիչներով հավաքվել ենք "Ակումբում", կարդում ենք մեր գրածներն ու թարգմանածները։ Ես էդ համարում երկու թարգմանություն ունեմ՝ Չարլզ Բուքովսկի եւ Ջորջ Սանտայանա։ Բուքովսկու թարգմանածս բանաստեղծությունները առաջին անգամ ստեղ կարդացի ու արձագանքը բավական բուռն էր։

Ի դեպ, հիշում էր որ էս հանդիպման ընթացքում եմ ծանոթացել Ալիս եւ Վահան ՏԵր-Ղեւոնդյանների հետ, Ալիսը իրա թարգմանությունն էր կարդում Կորտասարից, բայց նկարում չի երեւում։

Բուքովսկու թարգմանություններիցս մի երկուսը կարող եք գտնել ստեղ՝
Բուքովսկի Մարինե Պետրոսյանի թարգմանությամբ։

Սանտայանայից կատարածս թարգմանությունից հատվածները ստեղ են՝
Ջորջ Սանտայանա: Սկեպիտիցիզմ եւ կենդանական հավատ: Բանականության կյանքը: (հատվածներ):

Հետո Սամվելը Բուքովսկուց կատարած թարգմանություններս հրատարակեց առանձին փոքրիկ գրքով՝ "Արտասահմանյան գրականության" S&H Project մատենաշարով: Գրքի մասին տես ստեղ՝ ԲՈՒՔՈՎՍԿԻ / Չորուցամաք