Իսրայելցի բանաստեղծներ Մարինե Պետրոսյանի թարգմանությամբ
Գարուն, #2, 2001թ.


Սալման Մասալա

Պաղեստինցի բանաստեղծ, ապրում է Իսրայելում, գրում է արաբերեն ու եբրայերեն


ՄԵԿԸ՝ ԱՅՍ ԿՈՂՄԻՑ
Բանաստեղծություն գիշերվա ուշ ժամերի համար

Արագ է փոխվում աշխարհը։
Աչքիս ամեն ինչ դարձել է
այնքան անհեթեթ, որ այլևս
իմաստ չունի մտածելը։
Որովհետև, ի վերջո, այստեղից արդեն
գնալու տեղ չկա։
Թեև նույնիսկ զբոսայգու ծառերը
արմատահան եղել ու չորանում են։

Մեր ժամանակներում
մարդաշատ փողոցներով քայլելը
դարձել է վտանգավոր։
Որովհետև ճանապարհները
թաց են։ Արյունը թրջել է մայթերը։
Ես հաշվում եմ. 
սա՝ այս կողմից, 
նա՝ այն։
Հաշվում եմ նրանց 
ոչխարների պես։
Մինչև աչքերս փակվեն։