ՀԻՄԱ


ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑՍ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ


(Զրույց բարձրաձայն, Ը)


Ձմեռ ա, ձյուն ա, հունվարն ավարտվեց, 
շուտով ձմեռն էլ կավարտվի, իսկ գարնանը 
ընտրություններ են, և էդ ընտրություններին 
Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը, 
ծնված 2007-2008-ի շարժումից, գնում ա 
«խաղաղություն հաշտություն բարիդրացիություն» կարգախոսով։   

Խաղաղություն—ինչ լավ բառ ա չէ՞,
հաշտությունն էլ ա լավ բառ, 
բայց ո՞նց, ո՞նց հաշտություն կնքենք մեր բարի դրացիների հետ, 
եթե էդ բարի դրացիների բարի ղեկավար 
Իլհամ Ալիևը համաձայն չի, անգամ յոթ շրջանները վերադարձնելու 
դիմաց, ընդունել Ղարաբաղի ինքնորոշումը։ 
Ուրեմն ո՞նց, ո՞նց հաշտություն կնքենք, Ղարաբաղը 
վերադարձնելով Ադրբեջանի՞ն։   

Կարևոր չի, կարևոր չի, կարևոր չի ոնց, 
ասում ա Լևոն Տեր-Պետրոսյանը, 
ամեն գնով պետք ա, ամեն գնով, պետք ա հաշտություն կնքել, անպայման 
պետք ա էսօր կնքել, եթե էսօր չկնքեցինք, վաղը 
ավելի վատ ա լինելու, վաղը շատ վատ ա լինելու, շատ վատ, 
աղետ ա լինելու, 
մեր ռեսուրսը սպառված ա, մենք ռեսուրս չունենք, 
աղետ ա լինելու։   

Ամեն անգամ էս պնդումը լսելիս՝ թե մենք ռեսուրս չունեք, 
իմ սիրտը քիչ ա մնում կանգնի, որովհետև 
աչքերիս առաջ ա գալիս 2007-2008-ի Ազատության հրապարակը, 
ու չնայած Հայաստանի առաջին նախագահը չպատասխանեց 
իմ տված առաջին հարցին, մեկ ա, 
ես տալու եմ երկրորդ հարցը, 
գուցե վերջինը, գուցե՝ ոչ։   

Դուք ո՞նց կարողացաք, 
2007-ին, 
շշմելու վարպետությամբ, 
հանճարեղ վարպետությամբ,
իրար գլխի հավաքել էդ հսկա ռեսուրսը, 
հետո 2008-ին, 
նույն շշմելու վարպետությամբ, 
հանճարեղ վարպետությամբ,
տանել ու ջուրը լցնել էդ հսկա ռեսուրսը, 
որ հիմա գաք ու 
հանճարեղ իմաստնությամբ,
հանճարեղ անմեղությամբ, 
ասեք՝ 
Հայաստանը ռեսուրս չունի։

Տես նաև՝ ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՉԷ, ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ
ԸՆԿԵՐՆԵՐԻՍ
ՄԱՐԴՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ
Ե՞ՐԲ ԳՐՎԵՑ «ՊԱՏԵՐԱԶՄ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»
«ՂԱՐԱԲԱՂՑԻ Ա, ԿՀԱՄՈԶԻ»
ԻՆՉՈ՞Ւ ԷԻՔ ԾԻԾԱՂՈՒՄ
ԼԵՎՈՆՆ ՈՒ ՁԵՌՆՈՑԸ
ՍԵՐԺՆ ԱՐԴԵՆ ՄՈՆՂՈԼ ՉԻ, ՈՉ ԷԼ ԹԱԹԱՐ
ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ՀՈՒԴԱՆ՝ ըստ ԼԵՎՈՆԻ
ԷՍ ԳԼՈՒԽԸ ՎԱՂՈՒՑ ԷԻ ԳՐԵԼ
ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԼԻՆԻ

ԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ