Գրքեր


առաջին գիրք

Բանաստեղծություններիս առաջին գիրքը: Հրատարակվել ա 1993p. «Կոսսու» հիմնադրամի միջոցներով, որ ստեղծել էր Սպիտակի երկրաշարժի օրերին Հայաստանում աշխատած բժիշկ Մարիո Կոսուն, իր վաղամեռիկ որդու՝ բանաստեղծ Միքելե Կոսուի հիշատակին:  Խմբագիր՝ Հակոբ Մովսես։

Առաջին գրքիս տպագիր օրինակները սպառված են, բայց կա արդեն դրա էլեկտրոնային տարբերակը, որը կարող եք ձեռք բերել  էստեղից՝ Առաջին գիրք, կամ, եթե դրսերում եք ապրում, նաև էստեղից․ Առաջին գիրք։  Էլեկտրոնային տարբերակում վերականգնել եմ տպագիրում տեղ գտած որոշ խմբագրումներ/կրճատումներ։    


Գիտեմ՝ սենյակում այս ոչ ոք չկա,
և քաղաքն է դատարկ,
և դատարկ են բոլոր հրապարակները դատարկ այս քաղաքի:

Սակայն ես սիրում եմ փոշոտ փողոցները,
և անձրևը՝ փոշոտ փողոցներին:  

Ես սիրում եմ նրանց, որ պարտվել ու տխուր են,
և առավել՝ նրանց, որ հաղթել ու նորից են տխուր:



Ինձ դուր է գալիս Մարինե Պետրոսյանի բանաստեղծությունը, զուսպ, հավասարակշիռ, մեր արևելյան նախնական, մինչմուսուլմանական Արևելքի բանաստեղծության այն տեսակը, որ թաքուն գիտենք, որ մերն է ու մենք ենք, բայց վախենում ենք խոստովանել, բանաստեղծություն, որ մաքուր վիճակում քարացել­ պահպանվել է մեր ճարտարապետության մեջ:

/ Թադևոս Խաչատրյան, Հայելի գրական -2 /