ՀԻՄԱ


ՆԵՈԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԽՈՀԵՐ


ՆԵՈԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԽՈՀԵՐ

Ինչո՞ւ են բոլորը վազում։ 
Մեկը չկա հետը խոսես։
էսքան ջրանցքներ ենք փորել,
Էսքան քաղաքներ ենք սարքել,
էսքան ծառեր ենք տնկել,
բայց էլի սոված են բոլորը,
վազում են որ փող աշխատեն։
Գնալով ավելի ավելի 
ավելի արագ են վազում։
Ինչքան հարո՛ւստ ա երկիրը
էնքան ավելի ավելի 
ավելի արագ են վազում:
Մեկը չկա հետը խոսես։


ԵՍ ՉԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ

Ես չեմ աշխատում,
էս ինչ որ անում եմ աշխատանք չի,
էս ինչ որ անում եմ սրա համար փող չեն տալիս։

Ես չեմ աշխատում, 
էս ինչ որ սարքում եմ ապրանք չի,
տալիս եմ, փող պետք չի, եթե կարող ես՝ վերցրու։

Բայց դու կկարողանա՞ս վերցնել։

Վստահ չեմ, վախենում եմ չկարողանաս,
որովհետեւ դու աշխատում ես ամբողջ օրը 
ու շատ հոգնած ես։

Դու աշխատում ես որ փող ունենաս 
ու ապրանք առնես,
իսկ էս որ սարքել եմ ապրանք չի,
փող պետք չի դրա համար, տալիս եմ, դրել եմ ստեղ,
եթե կարող ես վերցրո՛ւ։

Փորձի՛ր։


ԵՍ ՉԵՄ ՈԻԶՈԻՄ ՓՈՂԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԵՄ

Ապրելու համար պետք ա փող ունենաս
իսկ փող ունենալու համար պետք ա աշխատես
կամ էլ գողանաս
կամ էլ էդ փողը մեկը պետք ա նվիրի քեզ
էս վերջինը երևի ամենալավ տարբերակն ա
որովհետեւ ես չեմ ուզում գողանամ
ու չեմ ուզում փողի համա՛ր աշխատեմ
չէ չեմ ուզում 
իսկ էն երբ որ փողի համա՛ր չես աշխատում
բայց ունենում ես ինչքան պետք ա ինչքան ուզում ես
էդ կոմունիզմն ա
իսկ կոմունիզմը անհնար ա ոնց որ
ամեն դեպքում կոմունիզմ կառուցելու առաջին փորձը հիմնովին ձախողվեց
իսկ մյուս փորձը դու չես տեսնի, Մարինե,
կյանքը կարճ ա

---

"Բանաստեղծություններ ձյան համար" փառատոնին էս երեք տեքստը ընտրեցի 
կարդացի, իսկ հետո "Կոմունիզմը որ չեկավ" շարքս ծնվեց