ՀԻՄԱ


ՄՈՍԿՎԱՆ ՈՐ ՏԵՍԱ


դասընկերուհիս՝ Արփենիկը եկել էր Սիեթլից
ինքը Մոսկվայում ա սովորել
ու էդ քաղաքի հետ կապված ա շատ
ամեն անգամ Երևան գալիս նաև Մոսկվա ա այցելում
ասեց՝ միասին գնա՞նք Մոսկվա
ուրախացա շատ
ամբողջ տասնութ տարի Մոսկվայում չէի եղել

ու բացի էն, որ ես ամբողջ տասնութ տարի Մոսկվայում չէի եղել
ինձ էդ քաղաքը նաև նրանով ա ձգում
որ կապվում ա իմ վերջին գրածների հետ
կոմունիզմի մասին,
Սովետի մասին,
դրա համար էլ իմ աչքերը
հենց օդանավակայանից սկսած
Սովետի հետքերն էին փնտրում
բայց զարմանալի բան կատարվեց
սկզբում կարծես չկային էդ հետքերը
աչքերս փնտրում ու չէին գտնում
չլինի՞ ռուսները Սովետի բոլոր հետքերը ջնջել են
բայց ո՞նց ա նման բան հնարավոր
չէ, Մարինե, անհնար ա դա
մի բան խառնում ես ոնց որ 
ստեղ առեղծված կա

և իսկապես
շուտով պարզվեց առեղծվածը
պարզվեց մի շատ կարևոր բան ես մոռացել էի ..

(շարունակելի)




Տեսնելով որ Սովետը ոնց որ չեմ գտնում Մոսկվայում
ես որոշեցի գնալ Վեդեէնխա
Выставка достижений народного хозяйства
եթե Սովետը ВДНХ-ում էլ չլինի
ուրեմն ես կախարդական երազի մեջ եմ
ու գնացի
ներս մտա հսկա շենքերի հսկա տաղավարների հսկա էդ տարածությունը
քայլեցի քայլեցի
ու մեկ էլ սկսեցի բարձր քրքջալ
ինքս իմ վրա էի ծիծաղում
վայ Մարինե Մարինե
ախր դու ոչ թե Սովետն էիր փնտրում այլ հեղափոխությունը
հեղափոխությունն էլ չէ
դու փնտրում էիր հեղափոխական արվեստը
և մոռացել էիր դու որ հեղափոխական արվեստը 
ռուսական հեղափոխության առաջին զոհերից էր
կարճ կյանք ունեցավ և շուտով խեղդամահ արվեց

Բայց չէ, ստեղ հեղսփոխությունն այնուամենայինիվ կա
նայի՝ թագավորների և աստվածների փոխարեն
բանվորն ու կոլտնտեսուհին են վերևներում կանգնած
եգիպտացորենի խուրձը գլխից վերև պահած
կամ ձեռքերը մեկնած դեպի ապագան 
հա, դրա մեջ հեղափոխությունն այնուամենայնիվ կա
ֆորման պահել են պերսոնաժներին փոխել են
հեղափոխություն են արել

Էսքանը գրեցի ու հանկարծ հիշեցի
որ կոնստրուկտիվիզմը ի վերջո արգելքի տակ հայտնվեց 
որպես «բուրժուական» արվեստ
հետաքրքիր ա չէ՞
պրոլետարական հեղափոխության դիրքերից
ավանգարդը անվանես բուրժուական արվեստ
և ճարտարապետության մեջ վերադառնաս դեպի կլասիցիզմ
դեպի պալատական ոճեր

առաջին հայացքից սա աբսուրդ ա թվում
բայց մյուս կողմից
սրա մեջ ոնց որ տրամաբանություն կա
և էդ տրամաբանությունը ռուսական իրականության հետ ա կապված
ոնց որ

/շարունակելի