Նորություններ


ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն թե ԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ


Մանիֆեստիս քննարկումը անցավ շատ հետաքրքիր։ Անակնկալների սպասում էի, և դրանք եղան։

Կարեն Անդրեասյանը եկել էր, բայց հեռացավ, ու հեռանալու ձևից հասկացվել էր, որ «նեղվել ա» / ես ինքս չէի նկատել Կարենի հեռանալը, բայց ընկերներս, ում հարցնում էի, հենց տենց էին ընկալել՝ «ինչ որ բանից նեղվեց»/։ Մի երկու օրից Կարենը ֆեյսով նամակ գրեց, որտեղ խոսում էր իրա նախընտրած դիսցիպլինար հասարակության մասին և էն մասին, որ ինքը «մասնագիտությունից դուրս խոսակցությանը չի հավատում», իսկ ես հենց էդ եմ անում՝ ուզում եմ դուրս գամ մասնագիտությունից։

Այո, իմ մանիֆեստի առանցքային դրույթներից մեկը հենց էդ ա՝ որ ես հրաժարվում եմ բանաստեղծ լինելը հասկանալ որպես մասնագիտություն, կամ Կարենի օգտագործած շատ հավես բառով ասեմ՝ դիսցիպլին։ Եվ մարտի 14-ին Ակտուալ ակումբում հավաքված լսարանը, այո, բազմաշերտ էր՝ դիսցիպլինար չէր։ Վիոլետը դրա պատճառով Կարենի պես չթողեց գնաց, բայց ասեց որ իրա կարծիքով՝ նման լսարանի համար խոսելը նշանակում էր պարզունակացնել խոսակցությունը։

Վերջում խոսեց Միսաքը, և ուրիշ հարցերի թվում անդրադարձավ նաև լսարանի հարցին։ Ասեց՝ երբ մի տեղ են հավաքվում տարբեր «ցեխերի» մարդիկ և արդյունքում հատվում են տարբեր դիսկուրսներ, էդ հենց քաղաքականն ա։

Ինձ էլ ա թվում որ մարտի 14-ին Ակտուալ ակումբում կատարվածը քաղաքական էր։

Շարունակությունը՝ 

ՏԵՍԱԴԱՇՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-2

ՊԱՏԱՍԽԱՆՍ ՌՈՒԶԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ   
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-3 )

ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՍ ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-4

ՆԱԶԱՐԵԹԻ ՀԱՐՑԸ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-5

ՎԻՈԼԵՏԻ ԽՈՍՔԸ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-6

Քննարկման տեսագրությունը կարող եք նայել ստեղ՝ 
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ / ՔՆՆԱՐԿՈՒՄ 
http://www.arteria.am/hy/1521278007

Տես նաև՝ ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ 
http://marinepetrossian.com/hy/marine-petrossian-manifesto


ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՍՏՐԱՏԵԳԻԱՆ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՏԱԿՏԻԿԱՆ
http://marinepetrossian.com/hy/building-new-armenia