ՀԻՄԱ


ՄԱՆԻՖԵՍՏՍ ՃԻՇՏ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ



Խոհեր վեպիս #գլուխներիարանքում

Գարնանը մանիֆեստս կարդացի, հեղափոխությունը սկսվեց։ Եվ սկզբում թվում էր, թե հեղափոխությունը սխալ հանեց մանիֆեստս, որովհետև դրա մեջ գրել էի, թե քաղաքական գործիչները նոր Հայաստանը ստեղծել դեռ չեն կարող, նոր Հայաստանը պետք ա նախ խոսքի մեջ ստեղծվի, խոսքի միջոցով՝ մեր մտքի մեջ ստեղծվի, որ հետո քաղաքական գործիչները դա իրականացնեն։ Թվում էր՝ սխալ եմ, թվում էր՝ Նիկոլի գլխավորած քաղաքական թիմը հեղափոխությունն արեց և ուր որ ա նոր Հայաստանը կստեղծվի։ Բայց կամաց կամաց պարզ դարձավ, որ Նիկոլի պատկերացրած նոր Հայաստանը կապիտալիստական Հայաստանն ա։  Որն իրականում բնավ էլ նոր բան չի, այլ հենց էն ա, ինչը որ կար։

Իմ մանիֆեստը հենց նրա մասին էր, որ հայաստանցիներս, մեր մեծ մասը, սխալ ենք պատկերացնում խնդիրը։ Մեզ թվում ա, թե խնդիրը սովետական անցյալի մնացուկներն են, վերացնենք դրանք, կառուցենք ճիշտ, իսկական կապիտալիզմ, և մեր երկիրը կծաղկի, մենք էլ հետը։ Իսկ իրականում՝ չէ, տենց չի։ Սովետական անցյալի մնացուկները կան, բայց դրանք նման են դատարկության մեջ կանգնած էն դարպասներին ու կողպեքներին, որ նկարված էին իմ տեսանյութում։ Էդ դարպասներն ու կողպեքները  դատարկության մեջ են կանգնած և ոչ մի բան էլ չեն փակում, չեն կողպում։ Մեծ խնդիրը դրանց մեջ չի։ Մեր առաջ կանգնած գլխավոր խնդիրը հենց կապիտալիզմի մեջ ա։ Մենք կապիտալիստական երկիր ենք, գլոբալ կապիտալիզմի մի մասն ենք։ Իսկ գլոբալ կապիտալիզմն էսօր ճգնաժամի մեջ ա և մտածող մարդիկ նոր ուղիներ են փնտրում ապագայի համար։ Եթե մենք հասնենք սրա գիտակցմանը, կփոխվի մեր տեսադաշտը։ Մենք կդադարենք վազել «ճիշտ» կապիտալիզմի հետևից, կսկսենք մասնակցել նոր ուղիների որոնմանը։ Եվ էս դեպքում մեր սովետական անցյալը մեր համար կդառնա ոչ թե բեռ, այլ շատ արժեքավոր փորձառություն, որը քիչ երկրներ ունեն։ 

Տես նաև՝   ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ
https://www.marinepetrossian.com/hy/marine-petrossian-manifesto