ՀԻՄԱ


ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ՀՈՒԴԱՆ՝ ըստ ԼԵՎՈՆԻ


(Զրույց բարձրաձայն, Ղ)


Հ1-ից հետո
Լևոն Տեր-Պետրոսյանը
հարցազրույց տվեց նաև Պետրոս Ղազարյանին։  
Կրկնեց նույնը,
ինչ ասել էր արդեն,
բայց կային հիշարժան մի քանի դրվագ։
Բերում եմ առանց մեկնաբանության․  


ԴՐՎԱԳ 1-ին  , Լևոնն ասում ա՝ 
/youtube-ի տեսանյութ, րոպե 26.40/

«Լավ, ոչինչ, մինչը հիմա նրանց [Մինսկի խմբի] համբերությունը բավարարել է, մեզ հետ գլուխ են դնում, մի օր գալու է պահը, երբ որ ասելու են՝ դե լավ, մենք մեր որոշումը փոստով կուղարկենք, էլ ձեզ հետ խոսելու բան չունենք»։
 

   
ԴՐՎԱԳ 2-րդ, Լևոնն ասում ա՝ /youtube-ի տեսանյութ, րոպե 1․04 50 /

«Ելքը» [նախընտրական ծրագրում գրել է]՝ Որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու՝ Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը»։ ․․Այս պայմանով նրանք ամրագրել են Ղարաբաղի հարցի անլուծելիությունը։ Ադրբեջանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ հազար տարի էլ անցնի։ Այնպես, ինչպես սփյուռքը,  դաշնակցությունը, չեն ճանաչում Արևմտահայաստանի բռնակցումը Ադրբեջանին» (sic!)
 


ԴՐՎԱԳ 3-րդ /youtube-ի տեսանյութ, րոպե 22րդ։ Սա, ոնց որ հասկացաք, հաղորդման ավելի սկզբներում ա, բայց ես որպես իմ տեքստի վերջաբան եմ դնում, որովհետև գլուխգործոց ա ՃՃ /

Պ
ետրոս Ղազարյանի հարցը՝

«Ձեր քննադատներն ասում են՝ մեր վերցրած տարածքները ստրատեգիական նշանակություն ունեն, երաշխավորում են մեր անվտանգությունը, եթե դրանք վերադարձնենք և որպես երաշխիք մնա միայն միջազգային հանրությունը, արդյո՞ք դա ադեկվատ երաշխիք կլինի, մենք դրան չենք հավատում»։
 

Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը՝

«Ասում են՝  չենք հավատում։ Է ես ինչ անեմ։ Քրիստոսին էլ շատ մարդիկ չէին հավատում, Հուդան չհավատաց, դավաճանեց ․.»


Տես նաև՝ ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑՍ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՉԷ, ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ
ԸՆԿԵՐՆԵՐԻՍ
ՄԱՐԴԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Ե՞ՐԲ ԳՐՎԵՑ «ՊԱՏԵՐԱԶՄ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»
«ՂԱՐԱԲԱՂՑԻ Ա, ԿՀԱՄՈԶԻ»
ԻՆՉՈ՞Ւ ԷԻՔ ԾԻԾԱՂՈՒՄ
ԼԵՎՈՆՆ ՈՒ ՁԵՌՆՈՑԸ
ՍԵՐԺՆ ԱՐԴԵՆ ՄՈՆՂՈԼ ՉԻ, ՈՉ ԷԼ ԹԱԹԱՐ
ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԷՍ ԳԼՈՒԽԸ ՎԱՂՈՒՑ ԷԻ ԳՐԵԼ
ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԼԻՆԻ

ԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ