ՀԻՄԱ


ՍԵՐԺՆ ԱՐԴԵՆ ՄՈՆՂՈԼ ՉԻ, ՈՉ ԷԼ ԹԱԹԱՐ


(Զրույց բարձրաձայն, Հ)


Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ ժլատ ու բծախնդիր էր հարցազրույցների հարցում, բայց հանկարծ գնաց ու էս նախընտրական ամենաթեժ պահին հարցազրույց տվեց Հ1-ին։ Ինչո՞ւ։ Որ ասի ընտրողներին՝ ընտրեք կամ ՀԱԿ-ին կամ Հանրապետականին։  

Չե՞ք հավատում ասածիս։ Իսկապես անհավատալի ա, բայց նաև՝ փաստ։ Նայեք Հ1-ին Լևոնի տված հարցազրույցի 38րդ րոպեն։ Լևոնը ասում ա՝
«Ես ժողովրդին միայն մի բան կասեմ՝ շատ հեշտ բան կա կողմնորոշվելու այս ընտրություններում։ Ղարաբաղի հարցից կարևոր հարց այսօր չկա․․․ բոլոր քաղաքական ուժերը պետք է պատասխանեին ընդամենը մեկ հարցի․․ համաձա՞յն եք Մինսկի կողմից առաջարկված և Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված կարգավորման ծրագրի ստորագրմանը թե ոչ։ Մենք ասում ենք՝ համաձայն ենք, շատ հստակ չի ձևակերպել, բայց հանրապետական կուսակցությունը նույնպես այս գծի մեջ է ․․ մյուսների մոտ ուղղակի հեքիաթ է․․ Ես մեր ընտրողին ուղղակի կոչ կանեի՝ եթո տեսնում եք այս հարցի պատասխանը չկա, այդ կուսակցություններին պետք է ուղղակի դեմ քվեարկել»։
 

Շշմելու բան ա չէ՞։ 2007-ին մարդկանց հանես պայքարի, իշխող համակարգն անվանես մոնղոլ թաթարների համակարգ, ասես կենաց մահու պայքար ա, մոնղոլ թաթարները Հայաստանը կործանում են, ոտքի՛ ելեք, մարդիկ ոտքի ելնեն, զոհեր լինեն, մեկ էլ հիմա գաս ու ասես՝ քվեարկեք կամ մեր, կամ հանրապետականի օգտին, իրանք արդեն մոնղոլ թաթար չեն, Ղարաբաղի հարցում ՀԱԿ-ի միակ դաշնակիցն են, էդ ա կարևորը։  

Ո՞նց ա սա հնարավոր դառնում, ո՞նց ա Լևոնը գնում էս խայտառակ քայլին, ո՞նց չի ամաչում։ Որովհետև գիտի՝ անձի պաշտամունքի գերի մարդիկ կան, որ անգամ սրանից հետո ասելու են՝ Լևոնը սկզբունքային ա։ Բայց չեմ կարծում, թե նրանց վրա ա Լևոնի գլխավոր քաղաքական հաշվարկը, չէ։ Բա ո՞ւմ, կամ ինչի՞։ Նայեք տեսանյութի 37-րդ րոպեից սկսվող հատվածը՝ «և էս խեղճուկրակ ժողովուրդը որ կա․․ գիտեք, էն հիմնական ակտիվ մասը, և քաղաքականապես և տնտեսապես ակտիվ մասը էլ Հայաստանում չեն արդեն․․ [և էս խեղճուկրակ ժողովուրդը] ուզում եք էս խառնիճաղանչից, էս ժխորից բա՞ն հասկանա։ Մենք որքան կարողանում ենք, փորձում ենք հասկացնել, բացատրել․․»։

Հասկացա՞ք։  ՀԱԿ-ի «Խաղաղություն՝ հիմա» կարգախոսն ու քարոզչությունը հենց Հայաստանում մնացած ժողովրդի մասին Լևոնի էս պատկերացման վրա են կառուցված։ «Խեղճուկրակ» ժողովուրդ են, 
կլսեն թե ասում են՝ խաղաղություն ա գալու, իրանց զավակները էլ չեն զոհվելու, կհավատան։ ՀԱԿ-ը կասի՝ մենակ մենք ու Հանրապետականն ենք խաղաղություն բերում, կհավատան։ Բա մոնղոլ թաթարնե՞րը։ Ի՞նչ մոնղոլ թաթարներ, ինչ բան, էդ բոլորը անցյալում ա, գնացել մոռացվել ա, խեղճուկրակ ժողովուրդը բա էդքան հին բաներ կհիշի՞․․

Սերժը մոնղոլ թաթար չի, Սերժը իշխանություն ա, որին «մենք ենք ընտրել»։ Իմ վրա մի ջղայնացեք, էդ ե՛ս չեմ ասում, Լևոնն ա ասում, նայեք տեսագրությունը, րոպե 34-րդ՝ «Մենք ընտրել ենք իշխանություն
, և իշխանության պարտքն է, պատասխանատվությունն է՝ լուծել այս հարցը»։  

 Վերևում բերված վերջին հատվածը շատ հետաքրքիր հատված ա, արժի ավելի մանրամասն անդրադառնալ։ Ուրեմն, հաղորդավար աղջիկը հարց ա տալիս, րոպե 34րդ՝ «Պարոն նախագահ, իրականում դատող մարդիկ չեն ասում՝ ոչ մի թիզ հող, ասում են՝ այո, զիջենք, բայց Արցախի վերջնական կարգավիճակի դիմաց, Արցախի անկախության դիմաց»: Լևոնը պատասխանում ա՝ «Շատ լավ, բայց դա իմ, քո, մյուսի, մյուսի ցանկությունը չի, մենք ընտրել ենք իշխանություն, և իշխանության պարտքն է ու պատասխանատվությունը՝ լուծել այս հարցը։ Ոչ մեկը իրավունք չունի հիմա էսպիսի բաներ առաջարկել կամ էսպիսի պայմաններ դնել։ ․․ Ժողովուրդը մի բան պիտի պահանջի իշխանությունից՝ լուծել այս խնդիրը․․ ինքն է ընտրել, ինքը միայն մի բան պետք է պահանջի՝ լուծեք այս խնդիրը, վերջ տվեք այս մեր դժբախտություններին, մեր տառապանքներին, մեր երեխաների ամենօրյա զոհերին սահմաններում»։  

Լևոնի հարցազրույցի մեխը փաստորեն հենց էս աննման միտքն ա՝ Սերժին ժողովուրդն ա ընտրել, Սերժն էլ Ղարաբաղի հարցը կլուծի՝ «խեղճուկրակ» ժողովրդի պահանջով, ՀԱԿ առաջնորդի իմաստուն խորհուրդները լսելով։  

 Բա ո՞նց չասես՝ մաշալլա ՃՃ  


Տես նաև՝ ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑՍ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՉԷ, ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ
ԸՆԿԵՐՆԵՐԻՍ
ՄԱՐԴԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Ե՞ՐԲ ԳՐՎԵՑ «ՊԱՏԵՐԱԶՄ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»
«ՂԱՐԱԲԱՂՑԻ Ա, ԿՀԱՄՈԶԻ»
ԻՆՉՈ՞Ւ ԷԻՔ ԾԻԾԱՂՈՒՄ
ԼԵՎՈՆՆ ՈՒ ՁԵՌՆՈՑԸ

ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ՀՈՒԴԱՆ՝ ըստ ԼԵՎՈՆԻ
ԷՍ ԳԼՈՒԽԸ ՎԱՂՈՒՑ ԷԻ ԳՐԵԼ
ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԼԻՆԻ

ԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ