ՀԻՄԱ


«ՂԱՐԱԲԱՂՑԻ Ա, ԿՀԱՄՈԶԻ»

(Զրույց բարձրաձայն, Խ)


Չորս տարի առաջ էր, հավաք էի կազմակերպել քաղաքական թեմաներով, ու էդ հավաքի մասնակիցներին հրավիրելիս, նախ առանձին զրուցում էի հետները: Էդ զրույցներից մեկի ժամանակ խոսակիցս, սենց ասեմ՝ բնավ ոչ ընդդիմադիր, հանկարծ մեկ էլ ասեց (գուցե գարեջուրը ինչ-որ չնախատեսված թունդ էր)` «դե Սերժ Սարգսյանը գուցե իսկապես լավագույն ղեկավարը չի, բայց ինքը ղարաբաղցի ա, էդ շատ կարևոր ա, ինքը կկարողանա ղարաբաղցիներին համոզի, Ադրբեջանի հետ կհաշտվենք, ու դրանից հետո Հայաստանն արդեն արագ կզարգանա»։

Ես ահագին անակնկալի եկա՝ Լևոնի հայտնի դրույթը լսելով, սենց ասեմ, ոչ ընդդիմադիրի շուրթերից, ու պարզ հիշում եմ որ հենց էդ ժամանակ, տարիների խորքից, մեջս արթնացավ մեկ ուրիշ հիշողություն։ 1998-ն էր, մամաս դեռ կենդանի էր, վիրահատությունից հետո ճառագայթում էր ընդունում, միասին հիվանդանոցում էինք, իսկ մի քանի օրից ընտրություններ էին։ Մեկ էլ բժշկուհին ներս մտավ, ու ոչ էնքան ոգևորված, բայց սկսեց քարոզել, թե պետք ա ընտրել Ռոբերտ Քոչարյանին։ Ինչո՞ւ։ «Որովհետև ինքը ղարաբաղցի ա, կկարողանա համոզել ղարաբաղցիներին, Ղարաբաղի հարցը վերջապես կլուծվի, ու մենք կկարողանանք շունչ քաշել»։ Հիմա որ լիներ, հարցեր կտայի բժշկուհուն, հասկանալու համար՝ հրահանգավորվածը միայն քարո՞զն էր՝ Քոչարյանի օգտին, թե նաև էդ քարոզի գլխավոր փաստարկն էին հուշել՝ ղարաբաղցիներին համոզել կարողանալու պահով, բայց էդ իրականում շատ կարևոր չի։

 Կարևորն ու տխուրը՝ Լևոնի «Պատերազմ թե խաղաղության» գլխավոր պնդումը՝ «Քանի Ադրբեջանի հետ հաշտություն չենք կնքել, Հայաստանում վատ ա լինելու», մարդկանց կողմից յուրացվել ա, աշխատում ա, գործում ա։

 Գործում ա որպես թակարդ։

 P.S. Տեսնես «Պատերազմ թե խաղաղությունը» գրելիս Լևոնի մտքով կանցնե՞ր, որ դրա գլխավոր թեզը կաշխատի իրա քաղաքական ախոյանների օգտին։ Չնայած, Սերժն ու Ռոբերտը միշտ չէ, որ Լևոնի ախոյաններն են եղել, ընդհակառակը՝ անկախության առաջին տարիներին Սերժն ու Ռոբերտը Լևոնի թիմն էին՝ Ղարաբաղում։

/շարունակելի/

Տես նաև՝ ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑՍ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՉԷ, ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ
ԸՆԿԵՐՆԵՐԻՍ
ՄԱՐԴԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԸ
Ե՞ՐԲ ԳՐՎԵՑ «ՊԱՏԵՐԱԶՄ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»

ԻՆՉՈ՞Ւ ԷԻՔ ԾԻԾԱՂՈՒՄ
ԼԵՎՈՆՆ ՈՒ ՁԵՌՆՈՑԸ
ՍԵՐԺՆ ԱՐԴԵՆ ՄՈՆՂՈԼ ՉԻ, ՈՉ ԷԼ ԹԱԹԱՐ
ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ՀՈՒԴԱՆ՝ ըստ ԼԵՎՈՆԻ
ԷՍ ԳԼՈՒԽԸ ՎԱՂՈՒՑ ԷԻ ԳՐԵԼ
ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԼԻՆԻ

ԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ