ՀԻՄԱ


ՄԱՐՄՆԻ ՔԱՅՔԱՅՈՒՄԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Անցած գարուն երկու ամսով Վիենայում էի՝ որպես MuseumsQuartier-ի արտիստական կացատան ռեզիդենտ։ Երկու ամսվա Շենգեն վիզան օգտագործեցի հին երազանքս իրագործելու՝ Հունաստան այցելելու համար։ Աթենքը հայտնի թանգարաններ շատ ունի, բայց էս մեկը, որի մասին ուզում եմ պատմել, առանձնապես հայտնիներից չի։ Կոչվում ա՝ Բյուզանդական եւ քրիստոնեական թանգարան (Byzantine and Christian Museum)։ Ոնց որ անունն ա հուշում՝ թանգարանում ցուցադրված են բյուզանդական եւ վաղ քրիստոնեական շրջանի նկարներ եւ այլ ցուցանմուշներ։ Եթե թանգարանը մեկ ուրիշ քաղաքում լիներ, ոչ Աթենքում, գուցե էն պայծառացումը, որ մեջս տեղի ունեցավ, չպատահեր, քանի որ ցուցանմուշներն ինքնին ինձ համար նորություն չէին՝ եթե ոչ հենց դրանք, ապա համանման նկարներ ես շատ էի տեսել։ Բայց թանգարանը հենց Աթենքում էր, ու ես էնտեղ գնացի Ակրոպոլիս բարձրանալուց եւ Ակրոպոլիսի թանգարանում լինելուց հետո։ Հին Աթենքի տաճարներն ու Ակրոպոլիսում հավաքված հունական արձանները նույն սկզբունքով են կառուցված՝ դրանց գեղեցկությունը ձեւի գեղեցկություն ա՝ մարմնի գեղեցկություն։

Ու հանկարծ, շրջելով նշածս թանգարանում, ես նկատեցի էն, ինչը համանման նկարներին հազար անգամ նայել ու չէի նկատել՝ թե ոնց ա քրիստոնեական շրջանի նկարներում այլանդակվում մարդկային մարմինը։ Ու պատճառը մենակ էն չի, որ քրիստոնեական շրջանի արվեստում կենտրոնական ա դառնում խաչված Քրիստոսի՝ մեռած մարմնի պատկերը։ Ակնհայտորեն տգեղ ու տձեւ են նաեւ ոչ խաչվածների ու ոչ մեռածների՝ հրեշտակների եւ սրբերի մարմինները։

Սա իհարկե ռեալիզմ չի, այլ կոնցեպցիա։







Սա ավարտական մասն ա Գրիգոր Սարգսյանի հետ մեր խոսակցության
(Եսայիա ԲԵռլին.Թարգմանություն եւ արձագանքներ), բայց քանի որ առանձին կարեւորություն ունի իմ համար, դրեցի առանձին։