ՀԻՄԱ


ՉԻ ԿԱՐՈՂ ՍԵՆՑ ԲԱՆ ԼԻՆԵԼ

Գյումրին ուրիշ քաղաք ա, Երեւանին նման չի։ Կոշտ ա ավելի ու մի տեսակ մերկ ՝ ոնց որ պաշտպանիչ մի շերտ, որ Երեւանում կա, եւ ընդհանրապես՝ քաղաքներում սովորաբար կա, Գյումրում հանած ա, չկա։ Երկրաշարժը 25 տարի առաջ էր, բայց մինչեւ հիմա ներկա ա Գյումրիում՝ որպես արտակարգ վիճակ, որ չի ավարտվում։ Չի ավարտվում, որովհետեւ չենք կարողանում ավարտել։ Մենք՝ Հայաստանը։ Որպես հավաքականություն, որպես պետություն, որպես երկիր։ Գյումրին՝ իրա քարուքանդ ու անխնամ տեսքով, մեր չարածի ու մեր սխալ արածի պատկեր-վկայությունն ա՝ մեր աչքերի առաջ։ Եվ Ավետիսյանների սպանդը նույնպես երկրաշարժ էր՝ երկրորդ երկրաշարժ։ Երկրաշարժը խփեց, ու պարզ դարձավ, որ մեր պաշտպանության համակարգերը չեն աշխատում՝ նախագահը չկա, կառավարությունը չկա, ոստիկանությունը չկա։ Ընդդիմությունն էլ ոնց որ չկա։ Մենակ ժողովուրդը կա, պարզ ժողովուրդը, որ լրիվ մենակ ա մնացել, բայց իրան պահում ա արժանապատիվ։

Աննորմալ բան կա սրա մեջ, լրիվ անհասկանալի մի բան։ Որովհետեւ պարզ ժողովուրդը էն հիմքն ա, որի վրա բարձրանում ա պետական / քաղաքական համակարգը, ու հեչ հասկանալի չի, թե ոնց 1988-ին էս նույն ժողովուրդը կար՝ հպարտ ու արժանապատիվ, թե ոնց 27 տարի անց էդ նույն ժողովուրդը կա՝ հպարտ ու արժանապատիվ, բայց համակարգը, որ էդ ժողովրդից պետք ա ծնվեր ու էդ ժողովրդին պետք ա պաշտպաներ, չկա, գոյություն չունի։

Բայց չի կարող սենց բան լինել։ Տրամաբանությանը հակառակ ա։

Էս տեքստը նախ հրապարակվել ա իմ բլոգում՝