ՀԻՄԱ


ԸՆԹԵՐՑՈՂԸ ԿՈՐԵԼ Ա, ՈՐՈՎՀԵՏԵՎ

Սկիզբը՝  ՍԿՍՈՒՄ ԵՄ   https://www.marinepetrossian.com/hy/golden-city-1
ՔԱՂԱՔՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  https://www.marinepetrossian.com/hy/golden-city-2

Վիոլետը վերջերս շատ ա խոսում էդ մասին՝
թե գրականությունը,
մասնավորապես բանաստեղծությունը,
մեռնում են։

Ինքն ուղղակի ճիշտ չի ձևակերպում,
չէ, չեն մեռնում իհարկե,
բայց հա՝ գրականությունը,
մասնավորապես բանաստեղծությունը
իսկապես մեծ ճգնաժամի մեջ են էսօր
որովհետև ընթերցողը կորել ա։

Իսկ ընթերցողը կորել ա
որովհետև ժամանակակից մարդը կորցրել ա էն
առանց որի չկա ազատություն
և չկա գրականություն,
կորցրել ա ազատ ժամանակը

Իսկ մարդը եթե չունեցավ ազատ ժամանակ
ուրեմն կարիքի մեջ ա
կարիքի զոհն ա
ուզում ա՝ աշխարհի ամենաբարձր աշխատավարձը ստանա


Ամբողջ տեքստը՝ 

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ  https://www.marinepetrossian.com/hy/golden-city