L’ESTRANGERA

d’on és vosté?-
em demanava un desconegut
en un hotel tranquil
d’una ciutat petita

el meu país ja no existeix
- li vaig dir -
jo sóc estrangera

els nostres neixen encara
sota aquest cel
però som pocs
i cada vegada més pocs
i tots són tristos

aquells que són molts
aquells que saben que són molts
aquells, jo els desestimo
jo soc estrangera

però on és el seu país? -
em demanava el desconegut
en un hotel tranquil
d’una ciutat petita

aquí -li vaig dir-
el meu país era allà
on avui jo sóc estrangera
Recital de poesia armènia en el marc de XVI Seminari de traducció poètica de Farrera



Վիյորբան, Ֆրանսիա, ելույթներ եւ հանդիպումներ տեղի քաղաքապետարանի հրավերով, մարտ 2007
Վիյորբանյան տպավորություններով ա գրվել «Ուրախության հնարավորության մասին» էսսեն, որից ահա մի հատված.

Ես Վիեննայով էի վերադառնում, բայց գալիս էի ֆրանսիական Վիյորբան քաղաքից, որը փաստորեն Լիոնի հյուսիսարեւելյան շարունակությունն ա։ Հայաստանի տարվա առթիվ հրավեր էի ստացել Վիյորբանի քաղաքապետից՝ վարելու մարտի 8-ի ավանդական երեկոն։ Քաղաքապետը՝ Ժան-Պոլ Բրետը, սոցիալիստ էր եւ ուներ բազմազգ աշխատակազմ։ Աշխատակիցները, որ ինձ օգնում էին իմ ճամփորդությունն ու երեկոն կազմակերպելիս, երեքն էին. Պասկալն իսպանուհի էր, Սելինն իտալուհի, իսկ Պիեռը խորվաթ։ Մովսեսին առանձին կնշեմ, որովհետեւ՝ «Հայերը Ֆրանսիայի վետերան համայնքն են», ասեց ինձ Պասկալը։ Բազմազգությունը Եվրոպայի համար վաղուց արդեն բնորոշ հատկանիշ ա, բայց նույնիսկ էդ ֆոնին իմ տեսածը աչքի էր խփում։ Ինձ բացատրեցին, որ Վիյորբանը արդյունաբերական բում ապրելով, միանգամից իրա կողմն ա քաշել-բերել աշխատանք փնտրողների՝ բոլոր երկրներից։ «Էդ բումը դեռ շարունակվում ա՞», միամիտ-միամիտ հարցրեցի ես։ «Վերջացավ,- ասեց քաղաքապետը,- արդյունաբերությունը Ֆրանսիայում վերջացավ»։ Ես էնքան ափսոսում եմ, որ չհարցրեցի Ժան-Պոլ Բրետին, թե արդյունաբերության ավարտից հետո հիմա ի՞նչն ա սկսվել Ֆրանսիայում։ Արդեն բերանս բացել էի, որ հարցնեմ, բայց հենց էդ ժամանակ իմ առաջ դրեցին մի ամբողջ ափսե լիքը խորոված գորտեր։ (Ամբողջ էսսեն կարող եք կարդալ Կարմիր աֆիշ գրքում)






Վիյորբանին հրաժեշտ տալու օրը, քաղաքապետարանի աշխատակից Մովսեսի եւ նրա կնոջ՝ Անուշի հետ, որոնց մասին պատմել եմ «ՈՒրախության հնարավորության մասին» էսսեում (նայել ձախում)։