Առցանց էսսե


Մարինե Պետրոսյանի համացանցում եղած էսսեների ընտրանի


Մանիֆեստիս մասին նաեւ այստեղ՝ Բանաստեղծ Մարինե Պետրոսյան։ Մերի Մուսինյանի հետ



Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի մասին, որի համար Ադրբեջանում, այրեցին գրողի գրքերն ու $13,000 դրամական պարգեւ խոստացան նրա ականջը կտրողին, իսկ մյուս կողմից, աշխարհում առաջարկներ հնչեցին գրողին Նոբելյան մրցանակի արժանացնելու մասին։ Իմ կարծիքը մեծապես տարբերվում ա վեպի մասին Հայաստանում եւ այլուր հնչած կարծիքներից։



Էս պատմվածքի օրինակով ես հասկացա, թե ինչ հզոր ուժ ա մոգական ռեալիզմը։ Քանի որ լիքը մարդ գրածս հասկացել էր որպես վավերագրություն։


Ես մի հոդված գրեցի բլոգումս՝ պարզաբանելու իմ լեզվական սկզբունքները, քանի որ ինձ անընդհատ հարցնում էին՝ ինչու եմ գրում ա-ով։ Արձագանքները աննկարագրելի սուր էին, դրա համար էլ գրեցի երկրորդ հոդվածը՝  «Մարինե Մարինե տեսար ինչ արեցիր» ))



Երեք տարի շարունակ՝ 2007-2009-ին, ամեն շաբաթ «Հայկական ժամանակում»  հրապարակվող իմ էսսեները հսկայական ընթերցող ունեին հայ հասարակության համարյա բոլոր խավերում։ Էս պահի դրությամբ դրանց օնլայն հղում տալ չեմ կարող, քանի որ էսսեներս անանուն ցրված են Հայկական ժամանակի տարբեր էջերում, հույս ունեմ վաղը դրանք հավաքված կլինեն արդեն իմ անունի տակ։
Հայկական ժամանակի էսսեներս տեղ են գտել իմ «Կարմիր աֆիշ» գրքում։



2004-ին ես երկրորդ անգամ եղա Թուրքիայում։ Ահա երթուղին՝ Երեվան­Ստամբուլ­-Սամսուն-­Թոքատ­-Ամասիա-­Սվազ-­Անկարա-­Վան­-Դատվան­-Մարդին-Ուրֆա­-Դիարբեքիր­-Ստամբուլ-­Երեվան։ Երեւի հասկանում եք՝ ինչ վառ էին տպավորութունները, որոնք էլ հենց արտացոլված են «Թուրքական զուգահեռականներ» անվանածս տեքստում։ Անունները փոխված են։



Արմեն Շեկոյանի եւ Վիոլետ Գրիգորյանի տեքստերի վրա հենվելով, սահմանում եմ անտիպոեզիան՝ որպես հայ ժամանակակից բանաստեղծության նոր ուղղություն։ Էս էսսեն մեծապես պայմանավորեց նաեւ իմ սեփական գրական ճանապարհը։ 








Լուսանկարը՝ Հայկ Գեւորգյանի
Ձեւավորումը՝ Մկրտիչ Մաթեւոսյանի

Լուսանկարը Անահիտ Հայրապետյանի


Վիոլետ Գրիգորյանի «Ինքնագիր» հաղորդմանը։ Կենտրոն հեռուստաընկերություն