Նորություններ


ԳՐՔԻՍ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ

Հուլիսի 23-ին Արգենտինայի Ազգային գրադարանում կայացավ իսպաներեն Disparó el arma գրքիս շնորհանդեսը։ Հրատարակիչը audisea.-ն ա, որ թարգմանաբար հրատարակում ա տարբեր երկրների բանաստեղծների գրքեր։ Թարգմանիչը Ալիս Տեր-Ղեւոնդյանն ա, առաջաբանի հեղինակը՝ Աննա Արզումանյանը։ Գրքի ձեւավորումը կատարել ա Մարկո Սանգերը։ Հրատարակմանը ֆինանսապես աջակցել ա արգենտինահայերի Asociación Cultural ARMENIA կազմակերպությունը։ 

Շնորհանդեսին բավական մարդ կար՝ թե հայեր, թե ոչ հայեր, գրողներ եւ գրականությանը մոտ կանգնած մարդիկ։ Մարկոն ու Աննան խոսեցին, հետո բանաստեղծություններիցս կարդացինք Աննայի հետ՝ ես հայերենն էի կարդում, հետո Աննան՝ իսպաներենը։ 

Հետո հարցեր եղան։ Շատ լավ հարցեր էին մեծ մասը, ըստ էության հարցեր, ու չնայած ես իսպաներեն չգիտեմ, բայց հարցերի մեջ ճանաչում էի իմ գրածը, ինչը նշանակում էր որ թարգմանությունը կայացել էր։  

Ոգեւորվել էի, ահագին խոսեցի։ Վաղուց էդքան ոգեւորված չէի խոսել։ 






Նկարները՝ Carola Danza