Գրքեր


ԿԱՆՈՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բանաստեղծություններիս երկրորդ գիրքը: (Ընդգրկված են նաեւ որոշ  գործեր առաջին  գրքիցս): 1998, «Զանգակ» հրատարակչություն։ 

Գիրքը սպառված ա, գրախանութներում չկա։



Պատճառազուրկ մի ցնծություն
Ողողել է հոգիս,
Անկասելի, ասես անձրեւ
Փոթորկալից ծովում։  

Տրտմության թավ թավուտների
Փոխված իմ քաղաքում
Պատճառազուրկ մի ցնծություն
Ողողել է հոգիս։

Ողջունելին, Կանոնական պատմութիւններ քերթուածներու հաւաքածոյին մեջ, այն է որ հոն նիւթ, պատկեր, խօսք, կառոյց, միասին եւ բաւական հմտօրեն կը ներառնեն անձնական եւ հաւաքական փորձառութիւն եւ մտածում, կը ստեղծեն ու կ’արտայայտեն նման մտածում: Խոստմնալից է այս գիրքը, որուն խոստումը դրական է, սակայն, միանգամայն՝ մտահոգ ու մտահոգիչ։ Բանաստեղծը կը գիտակցի որ ապագան եւ անոր կապուած յոյսերն ու խոստումները հացի պէս կենսական են, սակայն այդ հացը կտրող դանակին պէս վտանգաւոր։ Գիրքին վերջին քերթուածին վերջին տողերն են.

ինչպէս դանակը, որ արդէն դրուած է հացի կողքին,
դեռ չեն կարդացւում, բայց արդէն գրուած են գրերը

     / Խաչիկ Թէօլէօլեան, Յառաջ. Միտք եւ արուեստ, թիւ 274 /