Նորություններ


ԲՈՒՔՈՎՍԿԻ / Չորուցամաք


Նոյան տապան գրախանութից կարող եք գնել Չարլզ Բուքովսկու "Չորուցամաք" փոքրիկ, բայց շատ հետաքրքիր գիրքը։ Թարգմանությունը՝ Մարինե Պետրոսյանի։ Գիրքը հրատարակվել ա 2004թ․ Սամվել Մկրտչյանի "Արտասահմանյան գրականության" S&H Project մատենաշարով:




ՋԵՅՆԻ ՀԱՄԱՐ

225 օր հողի տակ
դու հիմա 
ավելի շատ գիտես քան ես

քեզանից անընդհատ արյուն էին վերցնում
հիմա երևի բարակ ես ոնց որ խոտը։

ուրեմն էս ամեն ինչը սենց ա լինում։

իմ սենյակում
մեր սիրո ժամերի
ստվերները
դեռ շատանում են։

մնացած ամեն ինչ
երբ որ գնացիր
հետդ տարար։

ամեն գիշեր կռիվ եմ տալիս
վագրերի հետ
որ բռնում են կոկորդիցս։

ինչ որ դու էիր
էլ չի պատահի։

վագրերը նորից 
գտան ինձ

բայց էլ չեմ ուզում
կռվեմ։

ՏԵս նաեւ՝ ԲՈՒՔՈՎՍԿԻ ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ
 եւ 
ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ «ԱԿՈՒՄԲՈՒՄ», 2004