ՀԻՄԱ


ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՍՏՐԱՏԵԳԻԱՆ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՏԱԿՏԻԿԱՆ



Երբ նայում ենք Հայաստանի պատմությանը, հստակ ուրվագծվում են իրար հակադիր երկու տենդենց։ Առաջինը կառուցելու ստրատեգիան ա, երկրորդը՝ հարմարվելու տակտիկան։ Կառուցելու ստրատեգիան պետություն ստեղծելու, զարգացնելու, կորցրած պետականությունը վերականգնելու, պետականության համար անհրաժեշտ ատրիբուտները ստեղծելու-զարգացնելու ստրատեգիան ա։ Մեր պատմության երկար ընթացքում կառուցելու ստրատեգիան ունեցել ա հաջողության մի քանի շրջաններ, որոնք սակայն ընդմիջվել են անհաջողության երկար շրջաններով։ Անհաջողության էդ ժամանակաշրջաններում հայ ժողովուրդը, որպեսզի չվերանա ու չկորչի որպես ժողովուրդ, որդեգրել ա հարմարվելու, կամ ձեզ քաջ հայտնի մեկ ուրիշ բառով եթե ասեմ, գոյապահպանումի տակտիկան։ Գոյապահպանումը ունի երկու շատ կարևոր առանձնահատկություն։ Նախ, ինքը միշտ տակտիկա ա ու երբեք՝ ստրատեգիա։ Երկրորդ՝ գոյապահպանումի դեպքում ազգայինը ասոցացվում ա միայն անցյալի հետ։ Եթե ազգը գտնվում ա գոյապահպանումի փուլում, զարգացման ստրատեգիա ունենալու, աշխարհը փոխելու, նոր աշխարհ ստեղծելու ծրագրեր ունենալու շքեղությունը վերապահվում ա ուրիշներին, իսկ գոյապահպանվողն ընդամենը կծկվում-հարմարվում ա իրավիճակին, ու որպեսզի էդ կծկվել-հարմարվելը չհանգեցնի ինքնության կորստի, գոյապահպանվողը փարվում ա անցյալի հուշերին՝ որպես սեփական ինքնության հիմնական ատրիբուտ։

Հիմա գանք ներկային։ Ո՞ր փուլում ենք մենք գտնվում էսօր։ Տրամաբանորեն՝ մենք պետք ա որ գտնվեինք կառուցման փուլում։ Բայց փաստն էն ա, որ անկախացումից հետո մեր երեք նախագահներից ոչ մեկը, մեր քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողացել կամ չի ուզեցել ունենալ նոր Հայաստանի կառուցման ստրատեգիա և մենք փաստացի էսօր առաջվա պես գտնվում ենք հարմարվելու փուլում, դուրս չենք եկել դրանից։ Դա նորմալ չի։ Տենց չպետք ա լինի։

Իրավիճակին հարմարվելու տակտիկայով անհնար ա ստեղծել նոր Հայաստան։ Նոր Հայաստանը ստեղծելու համար պետք ա հստակ ոչ ասել դրան՝ հարմարվելու տակտիկային և մշակել նոր Հայաստանի ստեղծման ստրատեգիական ծրագիր։

Տես նաև՝  ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՆԻՖԵՍՏԸ 
http://marinepetrossian.com/hy/marine-petrossian-manifesto

Մանիֆեստի քննարկման մասին՝

ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն թե ԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ
 http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion

ՏԵՍԱԴԱՇՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-2

ՊԱՏԱՍԽԱՆՍ ՌՈՒԶԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-3

ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՍ ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-4

ՆԱԶԱՐԵԹԻ ՀԱՐՑԸ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-5

ՎԻՈԼԵՏԻ ԽՈՍՔԸ
http://marinepetrossian.com/hy/manifesto-discussion-6