
Armine Armenian, Marine Petrossian
գարուն էր ամառ էր
հետո նորից գարուն
անձրեւ էր գալիս հետո
ձյուն հետո հալվում էր
լիքը բան կար որ
լինելու էր բայց չեղավ
ու չի լինի արդեն
երբեք
ձնծաղիկն ընդամենը մի
գարուն ա ապրում
ես ինչքան գարուններ
թողեցի անցյալում ու անցա
բայց արեւը ժպտում ա
կարծես բան չի պատահել
ու ոչ ոք ոչ ոք չի
կորել անվերադարձ
ձմեռ ա ցուրտ ա բայց
ես վառարան ունեմ
ու գիտեմ որ շուտով
գարուն ա գալու
դու մրսում էիր ու
գիտեիր որ էլ չի գա գարունը
առավոտից քեզ եմ հիշել
ու թե ոնց էր քո մարմինը ցավում
առավոտից
քեզ եմ հիշել ու հեկեկում եմ, մամա