CURRENT
ANNOUNCEMENT-PROMISE BY LEVON TER-PETROSSIAN
On Opposition rally of October 24 in Freedom Square
... Լեւոնի
ելույթի մնացած մասերը պակաս առեղծվածային էին։ Էս անգամ ավելի մանրամասն
ու հանգամանալի անդրադարձ եղավ Եվրասիական միության խնդրին, մասնավորապես
արվեց մի հայտարարություն՝ «Ես համոզված եմ, որ վերը նշված արժանիքներով
օժտված նոր իշխանությունների ձեւավորման պարագայում Եւրասիական միության
կազմում անգամ Հայաստանը կարելի է դարձնել արեւմտյան կամ համամարդկային
արժեքների, այն է` ժողովրդավարության, խոսքի, մամուլի, խղճի ազատության,
մարդու իրավունքների, շուկայական տնտեսության վրա հիմնված իրավական
պետություն»։ Սա շատ կարեւոր հայտարարություն ա, ու ես շատ կուզենայի՝ էդ
կարեւորությունը գիտակցվեր ու էս հարցը առանցքային դառնար հետագա հանրային
քննարկումներում, քանի որ էս հարցը, եթե ճիշտ ձեւով դրվի, կարող ա դառնալ
էն որոշիչ գործոնը, որ մի կողմից հնարավորություն կտա առավելագույնի
հասցնել սկսված նոր քաղաքական շարժման դրական էֆեկտը, մյուս կողմից՝ կանխել
հնարավոր բացասական զարգացումները։
...
Սրանք հատվածներ էին։ Ամբողջը կարող եք կարդալ իմ բլոգում՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԽՈՍՏՈՒՄԸ