CURRENT


THOUGHTS AFTER A RALLY AND BEFORE ANOTHER ONE



On Opposition rally of October 10 in Freedom Square

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի տխուր պահը Մաքսային/Եվրասիական միության պահն էր։ Գիտեի, որ Սերժն արդեն ստորագրել ա, կռահում էի, որ Լեւոնը նորից կհիշացնի դրա անշրջելի լինելու մասին սեփական պնդումը, եւ իսկապես՝ հիշացրեց։ Ու ոչ միայն հիշացրեց, այլ նաեւ բավական կոպիտ մի նախադասություն արտասանեց՝ «Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»։ Սկզբում զարմացել էի՝ եթե Եվրասիականին միանալու գործընթացը անշրջելի համարելու եւ դրա դեմ հանդես գալը սխալ համարելու մեջ քաղաքական հաշվարկ կար, ու ոնց երեւում ա՝ ոչ սխալ հաշվարկ, չէի հասկանում թե ո՞րն էր «մեկ երկու տասնյակ» հակառակ մտածողներին էդքան կոպիտ անդրադառնալու քաղաքական իմաստը։ Զարմացած շարունակում էի լսել Լեւոնի ելույթը, մտքումս մտածելով նշածս հարցականի մասին, ու ի վերջո, երբ որ Լեւոնի խոսքից ակնհայտ դարձավ հաջողության հասնելու հավանականության մեծությունը, երբ որ զգացվեց հաղթանակի շունչը, հանկարծ կռահեցի կարծես հարցիս պատասխանը։ Լեւոնը երեւի ոչ միայն ու ոչ էնքան՝ բուն էդ հարցում հակառակ տեսակետ ունեցողներին էր հակադարձում, որքան պահը հարմար էր համարել՝ պատասխանելու նրանց, որոնք 2008-շարժման օրերին կանգնած էին իրա կողքին՝ ոչ երկրորդական տեղերում, իսկ էսօր հեռացել ու հակադիր դիրքերում են, եւ որպես հակադիր լինելու մի հիմնական պատճառաբանություն հենց աշխարհաքաղաքական հարցն են նշում՝ ՀԱԿին մեղադրելով ռուսական կողմնորոշում ունենալու մեջ։ Փաստ ա, որ ՀԱԿ-ից հեռացած, ՀԱԿ-ը քննադատությունների թիրախ դարձրած եւ արեւմտյան բեւեռ ձեւավորել փորձող դեմքերից ոչ մեկը մինչեւ հիմա չի կարողացել քիչ թե շատ ռեալ հաջողության հասնել։ Եվ Լեւոնը էդ էր ասում իմ կարծիքով։ Կոպիտ էր ասում, բայց դիմացիններն էլ (գոնե դրանց մի մեծ մասը) մինչեւ հիմա շատ քնքուշ չեն եղել, եւ քաղաքականությունն էլ, հայտնի բան ա, սիրալիրությունների փոխանակման վայր չի։

Իսկ հանրահավաքն իսկապես բազմաքանակ էր շատ, իսկապես լուրջ էր բավական, եւ հաղթանակի հնարավորությունը էլ, ոնց որ ասեցի, նորից օդի մեջ զգացվում էր։ Բայց մթնոլորտը 2008-ից տարբեր էր շատ։ Հրապարակում կանգնած մարդիկ էին մի ահագին մասով տարբեր։ Չեմ հիշում մեկ ուրիշ հանրահավաք, որի ժամանակ էսքան շատ անծանոթ մարդ լիներ Ազատության հրապարակում։ Շարունակությունը կարող եք կարդալ իմ բլոգում՝
ԽՈՀԵՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ