Books


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ /ON ARMENIAN SEASHORE

2006, actual art. Designed by Mkrtich Matevosian. The book comprises poetry and also a text called  On the Armenian Seashore, mix of prose and poetry.  It was written n Woodside, California, Djerassi Resident Artists Art Colony

The book is available at  Artbridge, ClubNoyan tapan Ilik bookstores and cafes in Yerevan, Abril  bookstore in Glendale, Los Angeles.




about sea of Marmara, and my unexistant house on Sayat Nova street, Yerevan

Ամեն դեպքում ես ուզում եմ բացատրեմ, թեև կարող ա դու արդեն հասկացել ես, թե ինչ պատահեց իմ հետ Թուրքիայում ու թե ինչի ա իմ էս վեպը կոչվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ:

Մի իրիկուն Սկյուտարի փողոցներով անկապ քայլում էի հանկարծ կոշիկիս կապերը քանդվեցին ու ես պարզ հիշեցի էն օրերը երբ որ Սայաթ­ Նովայի իմ բնակարանից երևում էր Մարմարան: Հետո ծովն անհետացավ: Բայց ո՞նց ա հնարավոր ծովն անհետանա։ Ծովն իրականոմ երբեք չի անհետանում, էդ մենք ենք մոռանում ծովի մասին:

ՄԱՐՄԱՐԱՆ

երբ որ սկյուտար -
դավիթաշեն կամուրջի վրա
կոշիկիս կապերը
հանկարծ քանդվեցին
ես մտածեցի
ինչ ահավոր ա
ես կարող էի
փաստորեն ծնված չլինել
ու էն ժամանակ
ում համար էր
սենց խաղաղ ծփալու
մարմարան