CURRENT


CONTINUATION OF 2008, AS WELL AS A NEW MOVEMENT


.... Ձեր նախորդ հարցերից մեկին պատասխանելիս մի միտք հայտնեցի, որ կարծես կիսատ ու չպարզաբանված մնաց, ուզում եմ դրան անդրադառնալ եւ դրանով էլ գուցե ավարտենք։ Ասեցի՝ քաղաքացիական հանրության մի ոչ փոքր մասը էսօր առանձնապես խանդավառված չի նոր սկսված շարժմամբ։ Կարծում եմ՝ կարիք չկա շտապել ու դրա համար մարդկանց մեղադրել։ Ի վերջո, Բարգավաճ Հայաստանի հետ դաշինքը քաղաքական հաշվարկի արդյունք ա, և չի կարելի պահանջել բոլոր մարդկանցից, որ էդ քաղաքական հաշվարկի բերելիք արդյունքներին միանգամից հավատան ու միանգամից ոգևորվեն՝ հարթակի վրա տեսնելով Գագիկ Ծառուկյանին։ Կամ էլ՝ Եվրասիական միության հարցը։ Հայաստանի՝ Եվրասիական միություն մտնելը անշրջելի համարելը քաղաքական պրագմատիզմի դրսևորում ա Տեր-Պետրոսյանի կողմից, բայց 20-22 տարեկան երիտասարդից, որը քաղաքական գործիչ չի, այլ պարզապես ազատություն սիրող երիտասարդ, չի կարելի պահանջել, որ քաղաքական պրագմատիզմով անպայման ու միանգամից ոգևորվի, մանավանդ եթե էդ երիտասարդը տեսնում ա, թե ինչեր են կատարվում Ռուսաստանում, որ Եվրասիական միության կենտրոնական երկիրն ա։ Վրդովվելու և մեղադրելու փոխարեն, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի էդ երիտասարդին հանգիստ բացատրել,  որ շատ բան մեզանից, էդ թվում՝ հենց իրենից ա կախված, որ եթե մենք Հայաստանում ունենանք ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, էդ իշխանության միջոցով և  քաղաքացիական հասարակություն օգնությամբ մենք անգամ Եվրասիական միության կազմում կարող ենք ստեղծել ազատ և իրավական Հայաստան։ Սրա մասին Տեր-Պետրոսյանը հայտարարեց վերջին հանրահավաքում, ես էդ հայտարարությունը հասկանում եմ որպես խոստում, որի կատարումը թե՛ Կոնգրեսից, թե՛ նաեւ բոլորիցս ա կախված։ Ու ես հավատում եմ, որ ներկա շարժման համակիրների թիվը վաղը էլ ավելի կավելանա, էդ թվում նրանց հաշվին, ովքեր էսօր դեռ վերապահ են ու ոչ էնքան խանդավառ։ Փորձենք ամեն մեկս, մեր կարեցածի չափով, նպաստել դրան։

You can read all of the interview here:

Էս նոր շարժումը 2008-ի շարժման շարունակությունն ա, բայց նաև նոր շարժում ա. Մարինե Պետրոսյան