CURRENT


The Chechen Conformist Whom I Met

 A fragment of the essay you can read in my blog The Chechen Conformist Whom I Met

Բայց էս հաճելի նոտայի վրա մեր խոսակցությունը չավարտվեց, մեկ էլ թմբլիկ զրուցակցուհիս ասեց՝ «բայց ձեր ժողովուրդը էս ինչ վիճակում ա, էս դուք ինչի եք էսքան դժվար ապրում»։ Դուք հեշտ եք ապրո՞ւմ Չեչնիայում, հարցրի։ «Հա, մենք լավ ենք ապրում, մեր մոտ բոլորը պենսիա են ստանում, աշխատողները, չաշխատողները, նույնիսկ պուճուր էրեխեքը պենսիա են ստանում, չեչենները լավ ապրող են, եթե մենք լավ չապրենք, կբողոքենք, ու որ չբողոքենք, ռուսները մեզ բոլորիս պենսիա են տալիս»։ Բայց դուք ռուսների դեմ կռվում էիք, ասեցի, էդքան զոհ տվեցիք, ու պարտվեցիք ոնց որ… Ասեցի ու լռեցի, մտածեցի՝ չեչենուհին վատ կզգա։ Բայց թմբլիկ չեչենուհին վատ չզգաց, գիտեր ոնց որ ասելիքը. «մենք չենք պարտվել, ուղղակի էդ կռիվը սխալ էր, մեր ինչների՞ն էր պետք, սաղ նավթի համար էր, ռուսներին մեր նավթն էր պետք, հիմա էդ նավթը ունեն, մեզ էլ լավ են նայում, լավ պենսիա են տալիս, որ չտան, մենք կբողոքենք, մենք վատ ապրել չենք սիրում»։ Բա էդքան մարդ որ կռվում էր, մի մասը զոհվեցին, բայց մնացած մասը կա չէ՞, չդիմացա ես, բա էդ մարդիկ հիմա ի՞նչ են անում, պենսիա ե՞ն ստանում։ «Դե էդ մարդկանցից հիմնականները մեր մոտ չեն հիմա, փախել են, իսկ էն ավելի մանրերը, որ կռվել են, մեր նախագահը հիմա իրանց լավ տեղեր ա տեղավորել, որ աշխատանք ունենան…»