Books


ԿԱՆՈՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ /CANONICAL STORIES

My second book of poetry. Zangak Publishing House, Yerevan, 1998. 

Not available any more in bookstores.

Կանոնական պատմություններ պարունակող այս մատյանում
Ծաղկողները նկարել են կենդանիներ անիրական,
Այնպես սուտ է մխիթարանքը խոսքերի ազնվագույն,
Այնպես սուտ են կրակները առավոտյան:

Այնպես զուր են պարտվածների ուրախությունը մանկական
Եւ տխրությունը` անպատճառ ու անսահման,
Այնպես սուտ է մխիթարանքը խոսքերի ազնվագույն,
Լույսն է աղոտ, եւ արտասուքն է իրական։

Ողջունելին, Կանոնական պատմութիւններ քերթուածներու հաւաքածոյին մեջ, այն է որ հոն նիւթ, պատկեր, խօսք, կառոյց, միասին եւ բաւական հմտօրեն կը ներառնեն անձնական եւ հաւաքական փորձառութիւն եւ մտածում, կը ստեղծեն ու կ’արտայայտեն նման մտածում: Խոստմնալից է այս գիրքը, որուն խոստումը դրական է, սակայն, միանգամայն՝ մտահոգ ու մտահոգիչ։ Բանաստեղծը կը գիտակցի որ ապագան եւ անոր կապուած յոյսերն ու խոստումները հացի պէս կենսական են, սակայն այդ հացը կտրող դանակին պէս վտանգաւոր։ Գիրքին վերջին քերթուածին վերջին տողերն են.

ինչպէս դանակը, որ արդէն դրուած է հացի կողքին,
դեռ չեն կարդացւում, բայց արդէն գրուած են գրերը
   / Խաչիկ Թէօլէօլեան, Յառաջ. Միտք եւ արուեստ, թիւ 274 /