NEWS


ԲՈՒՔՈՎՍԿԻ, Չորուցամաք / BUKOWSKI, The Crunch

ԲՈՒՔՈՎՍԿԻ, Չորուցամաք / BUKOWSKI, The Crunch. Poems translated into Armenian by Marine Petrossian. "Արտասահմանյան գրականություն" S&H Project series,  2004. The book is available at Noyan  tapan bookstore. 




ՋԵՅՆԻ ՀԱՄԱՐ

225 օր հողի տակ
դու հիմա 
ավելի շատ գիտես քան ես

քեզանից անընդհատ արյուն էին վերցնում
հիմա երևի բարակ ես ոնց որ խոտը։

ուրեմն էս ամեն ինչը սենց ա լինում։

իմ սենյակում
մեր սիրո ժամերի
ստվերները
դեռ շատանում են։

մնացած ամեն ինչ
երբ որ գնացիր
հետդ տարար։

ամեն գիշեր կռիվ եմ տալիս
վագրերի հետ
որ բռնում են կոկորդիցս։

ինչ որ դու էիր
էլ չի պատահի։

վագրերը նորից 
գտան ինձ

բայց էլ չեմ ուզում