CURRENT


BOOK & LIFE 4

Ես խոսեցի իմ սրտի հետ եւ ասեցի. Ահա ես մեծ եմ եւ իմաստությունով ավելի հարուստ, քան թե Երուսաղեմում ինձանից առաջ բոլոր եղածները, եւ իմ սիրտը շատ իմաստություն եւ գիտություն է տեսել։

Ես իմ սիրտը տվի իմաստություն հասկանալու, եւ գժությունն ու հիմարությունը հասկանալու, հասկացա որ սա էլ է եղել քամիի աշխատանք։

Որովհետեւ շատ իմաստության մեջ շատ տրտմություն կա, եւ գիտություն ավելացնողը վիշտն էլ է ավելացնում։



Երկներ երկին,
երկներ երկիր,
Երկներ և ծովն ծիրանի։


Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ։

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եվ ի բոցույն վազեր խարտյաշ պատանեկիկ։




Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ –
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:

These were excerpts from the text you can find in my blog: ԳԻՐՔ եւ ԿՅԱՆՔ 4