CURRENT


BOOK & LIFE 3

Էէ, խեւ Հովհաննես, քո էս բանաստեղծությունը Պետրարկայի սոնետներից հաստատ պակաս չի, բայց դու չկաս աշխարհի բանաստեղծության անթոլոգիաներում ։ Քեզանից մի նկար անգամ չկա պահպանված, որ ստեղ դնեմ։ Ասենք՝ ումի՞ց կա նկար։ Ոչ Ֆրիկի դեմքը կա, ոչ Քուչակի։ Հովհաննես Թլկուրանցու էս շշմելու բանաստեղծությունը (դրա հետ էլ՝ նոր աչքով նայված մեր ամբողջ միջնադարյան բանաստեղծությունը) ես իմ համար հայտնագործեցի, հիշում եմ, նույն էն ժամանակ, երբ որ նոր գտել էի Վիյոնին, երբ որ նոր գտել էի Բախտինին։ Բայց էս երկուսը միայնակ կղզիներ չէին, դրանց շուրջ ամբողջ մայրցամաք կար՝ անտիկ աշխարհի, միջնադարի, Ռենեսանսի մասին գրող ռուս գրականագետների մայրցամաքը։ 20-րդ դարասկզբին Ռուսաստանում գրական մտքի հսկա վերելք էր եղել, հետո եկել էր ռուսական հեղափոխությունը, եւ գուցե նաեւ էդ պատճառով՝ քանի որ հեղափոխության արդյունքում, ի վերջո, ժամանակակից թեմաներով լուրջ բաներ գրելը դարձել էր կյանքի համար վտանգավոր, ռուս գրականագետների մի մեծ մասը կենտրոնացել էր հեռու դարերի վրա ։ Բայց դրանք ինչ որ չեզոք-հեռավոր դարեր չէին, դրանց մասին ասված խոսքը իմ ականջին ժամանակակիցից էլ ժամանակակից էր, քանի որ ստեղծում էր էն նշանային լեզուն, որով ես կարդում էի ինձ շրջապատող իրականությունը, հեռու մնալով սոցռեալիզմի դպրոցի գրականագետների պարզունակ հարթությունից։

Ամբողջը կարդալ իմ բլոգում՝ ԳԻՐՔ ու ԿՅԱՆՔ 3