CURRENT


Books & life

I didn’t take part in books fleshmob, but I promised my friends i will write about the books that have influenced me most. Here is the text, part 1

BOOKS & LIFE (fragment)

Երկրորդ գիրքը հիշատակելիս նույնպես ոչ մի վայրկյան չեմ կասկածի. Бахтин. Творчество Франсуа Рабле и народная культура Средневековья и Ренессанса (Բախտին։ Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը եւ միջնադարի ու Ռենեսանսի ժողովրդական մշակույթը)։ Էս գիրքը, որ կարդացել եմ ուսանողական տարիներիս, Հանրային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում, շրջադարձային դեր կատարեց իմ կյանքում եւ իմունիտետ մշակեց իմ մեջ՝ պաթետիկ-վերերկրային մշուշի նկատմամբ, որը շատ շատերի կողմից համարվում ա բանաստեղծականի հոմանիշ։ Բախտինի գիրքը ժողովրդական «ցածր» մշակույթի վերլուծությունն ա՝ Ռաբլեի «Գարգանտյուա եւ Պանտագրյուելի» օրինակով։ Բախտինը վերլուծում ա ցածր՝ փողոցային մշակույթը։ (Ինքը ասում ա՝ պլաշչադնոյ, բայց էդ բառի հայերեն համարժեքը հենց «փողոցայինն» ա, բառացին՝ «հրապարակայինը», հայերենում լրիվ ուրիշ իմաստ ունի)։ Բախտինը վերլուծում ա կառնավալային մշակույթը։ Ծիծաղի մշակույթը։ (Էդ գրականագիտական եզրը ինքն ա ստեղծել՝ ծիծաղի մշակույթ / смеховая культура)։ Խոսքը ոչ թե հումորային՝ մեղմ ծիծաղի, այլ հենց ցածր, կոպիտ, հայհոյական ծիծաղի մասին ա։ Էն ծիծաղի, որի սլաքը ուղղված ա անշարժ, քարացած, «սուպերլուրջ» բաների դեմ։ Հավերժության եւ անսխալականության թիկնոց կրող բաների դեմ։

You can read all of the essay in my blog ՝ ԳԻՐՔ ԵՎ ԿՅԱՆՔ