Israeli Poets translated by Marine Petrossian. Garun magazine, #2, 2001


Asher Reich
Sisyphus

Փնտրածն ընդամենը խաղաղ մի անկյուն էր,
ուր հանգիստ կառներ հադեսյան թափառումներից հետո։
Սրտաբաց էր եղել միշտ, 
բայց իրեն օտար էին համարում. մաշկը մուգ էր։

Իր քիթը նրանց դուրը չէր գալիս։
Գլաքարը, որ վեր էր գլորում տուն շինելու համար,
այս ամենից անմասն չմնաց։ Լեռը խորթացած 
շրջեց դեմքը, գլաքարը դուրս պրծավ ձեռքերից,
և իր շփոթմունքը նրանց զվարճություն բերեց. 
«Մենք գիտեինք, չէ՞, 

մենք միշտ ասել ենք, որ այս տարօրինակ արարածը, 
այս օտարականը միայն առևտուր գիտի։ Ի ծնե նվազ է 
ու մեզանից տարբեր։ Նրա նմանը չի կարող տուն շինել»։ 
Սիզիփոսը զգաց, ինչպես է քրքիջը խրվում իր թիկունքը։
Արհամարհանքի թույնը խեղեց նրա ուժը, և Սիզիփոսը 
որոշեց.

Ես ցո´ւյց կտամ, թե որքան ճիշտ են իրենք։