Israeli Poets translated by Marine Petrossian. Garun magazine, #2, 2001

AMIR OR
The Barbarians (Round Two)


Իզուր չէր, որ սպասում էինք բարբարոսների,
իզուր չէր՝ հավաքվեցինք քաղաքի հրապարակում, 
մեր մեծերը պաշտոնական հանդերձ էին կրում
և իրենց խոսքն էին փորձում՝ դեպքի առթիվ։
Իզուր չէր՝ վար բերեցինք մեր տաճարները
և նորերը բարձրացրինք՝ իրենց աստվածներին,
այրեցինք մեր գրքերը,
որոնցում ոչինչ կար իրենց հարմար։
Ինչպես մարգարեներն էին ասել՝ եկան բարբարոսները,
վերցրին քաղաքի բանալիները թագավորի ձեռքից։
Բայց նրանց հագին ամենօրյա հանդերձ էր,
և նրանց օրենքները պետության օրենքներ էին։
Նրանք հրամայում էին մեզ մեր իսկ լեզվով,
և մենք անկարող էինք այլևս հիշել՝
ե՞րբ էր, որ բարբարոսները եկան։