Vernatun, with Meri Musinyan

Talking to Meri Musinyan in Vernatun radio program. Public Radio, 2013

About my Manifesto and my poems written while at Vienna / MuseumsQuartier residence.


ՄԱՆԻՖԵՍՏ ԱՇԽԱՐՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ


Վիեննան Ռուբիկոն էր իմ համար: Էդ Ռուբիկոնն իհարկե վաղուց էր հասունանում, միանգամից դուրս չեկավ դիմացս, բայց Վիեննայում ապրածս երկու ամիսները խփեցին վերջին մեխը:


Ես համ գրականության մեջ եմ, համ քաղաքականության: Բայց ես գրող եմ իհարկե, քաղաքական գործիչ չեմ: Ու հաստատ` միայնակ շատ բան չեմ կարող փոխել Հայաստանի քաղաքական կյանքում: Իսկ որպես գրող` մենակ եմ անելու ինչ որ անելու եմ :

Ես աշխարհական եմ: Էս իմ աշխարհականության մանիֆեստն ա: Աշխարհական` աշխարհ բառից: Իմ գրականության չափումը, համատեքստը, համակարգը ես տեսնում եմ աշխարհում, ոչ թե Հայաստանում: Հայաստանում էսօր չկա ոչ իմ գրականությունը իմաստավորելու ընդունակ քննադատ, ոչ էլ գրական որեւէ կառույց, որի անդամ ուզենայի լինել: Ես դուրս եմ գալիս Գրողների միությունից: Վաղուց արդեն փաստացի Գրողների միությունում չեմ, ոչ մի ձեւով չեմ մասնակցում դրա կյանքին, բայց էս իմ մանիֆեստը պահանջում ա որ դուրս գամ նաեւ ֆորմալ առումով` հայտարարելով դրա մասին:

Արդեն շատ երիտասարդ չեմ ու լիքը թանկարժեք ժամանակ եմ իզուր կորցրել անկարեւոր բաների վրա, բայց լավ ա ուշ, քան երբեք: Ես շրջվում եմ դեպի աշխարհ եւ փորձելու եմ գտնել իմ տեղը աշխարհի գրականության մեջ: Գիտեմ որ, մեղմ ասած, հեշտ չի լինելու` չկա ոչ մի նախադեպ, որ հայագիր գրողը կենդանության օրոք, եւ նույնիսկ ոչ կենդանության օրոք, կարողացած լինի մտնել աշխարհի գրականության համատեքստ: Էլ չեմ ասում Նոբելյան ստանալու մասին: Գումարած դրան, գրականությունը ճգնաժամի մեջ ա ոնց որ թե` ամբողջ աշխարհում:

Բայց դժվար` չի նշականում անհնար: Եվ ճգնաժամն էլ հաճախ ընդամենը նշանն ա` նոր շրջադարձի: Գրականությունը միշտ ռիսկ ա ու միայնակ ճամփորդություն անհայտ ծովերով: Եւ առանց ռիսկի` չկա հաղթանակ:

PS Երկրորդ մասը` ստեղ. ՄԻ ՔԱՆԻ ԼՐԱՑՈՒՄ ԻՄ ՄԱՆԻՖԵՍՏԻՆ